Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին ՊՆ-ը նույնականացնելու աշխատանքներ է սկսել

Ադրբեջանական շարասյունը միայնակ կանգնեցրած հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

Նա նշեց, որ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման և անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Ավելի վաղ ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը իր Telegram-ալիքում հրապարակել էր տեսանյութ, որում հայ զինվորը փորձում է միայնակ կանգնեցնել ադրբեջանական շարասյունը։