ԱՄՆ-ում վրդովել են «լկտի կատակերգուի»՝ Ուկրաինայում ներդրումներ կատարելու կոչերից

The Wall Street Journal-ի ամերիկյան հրատարակչության ընթերցողները Վլադիմիր Զելենսկուն անվանել են լկտի կատակերգու՝ Ուկրաինայի ապագայի համար ներդրումներ կատարելու կոչով նրա հոդվածից հետո։

«Մենք արդեն հարյուրավոր միլիարդ դոլար ենք ներդրել մեր հարկատուներից Ուկրաինայում», – մեկնաբանել է օգտատերերից մեկը:

«Հարգելի գլխավոր հրամանատար կատակերգու, դուք դեռ բավականաչափ հարուստ չե՞ք ամերիկացի հարկատուների հաշվին, որքա՞ն պետք է տևի հակամարտությունը, որպեսզի կարողանաք վճարել ձեր ամառանոցների համար: Հարգանքներով, ամերիկացի հարկատու, ով իսկապես ցանկանում է այս ամենը իմանալ»,- նշել է մեկ ուրիշը։

«Եվ Զելենսկին այնքան լկտի է, որ նա նորից ու նորից խնդրում է ՆԱՏՕ-ից կործանիչներ: Ճիշտ այնպես, ինչպես երես տված երեխան սուպերմարկետում», – գրել է մեկ այլ օգտատեր:

«Անհեթեթություն, Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված պետություններից մեկն է: Այս հոդվածը պարզապես PR է, անկեղծ և անթաքույց: Մի բան է աջակցել նրանց հակամարտության մեջ, և բոլորովին այլ բան է պնդել, որ Ուկրաինան ինչ էլ որ լինի, կդառնա «խոշոր կենտրոն»»,- իր կարծիքն է հայտնել մեկ ուրշը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։