Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել ապակայունացման մեր տարածաշրջանում. Փաշինյան

Մեր տարածաշրջանի համար դժվար ժամանակներ են, կան անվտանգության մարտահրավերներ: Այս մասին Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ողջ համաշխարհային հանրության և, հատկապես, անվտանգության ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերոջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վրա, կոնկրետ մտավախություններ կան, որ դա կարող է հանգեցնել ապակայունացման տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանի և միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացած էր կորոնավիրուսի խնդրի վրա, և հույս հայտնեց, որ Ռուսաստանի հետ սերտ գործընկերության պայմաններում հնարավոր կլինի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։