ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ: Սեպտեմբերի 6-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 404.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 401.97 դրամ (նվազել է 0.02 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 468.60 դրամ (աճել է 2.74 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.65 դրամ (նվազել է 0.02 դրամով):