Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հարված հասցնելու մասին

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը զգուշացրել է Հունաստանին ցանկացած պահի հնարավոր հարվածի մասին։ Այդ մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն:

«Աթենքը տեղյակ է Թուրքիայի վճռականության մասին (սադրանքներին հակազդելու հարցում-Anadolu), հետևաբար՝ այլևս տարածաշրջանում իրավիճակը սրելուն ուղղված քայլեր չի ձեռնարկում»,- թուրք առաջնորդի խոսքերը մեջբերել է Anadolu լրատվական գործակալությունը։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «ՆԱՏՕ-ի մակարդակով բարձրացրել է հունական սադրանքների թեման»։

«Կարծում եմ, որ Աթենքն այժմ կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը: Հակառակ դեպքում, ինչպես ասացի, ցանկացած պահի կարող է հարված հասցվել»,-ասել է Էրդողանը։