Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են սկսել

Ադրբեջանում սկսվել են TurAz Qartalı-2022 համատեղ մարտավարական թռիչքային վարժանքները Թուրքիայի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում  էԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Բացման միջոցառմանը մասնակցել են Գյանջա (Գանձակ) քաղաքի քաղաքապետ Նիյազի Բայրամովը, թուրք և ադրբեջանցի զինծառայողներ։

Զորավարժություններն ուղղված են որոնողափրկարարական աշխատանքների կատարման և այլ խնդիրների իրականացման ուղղությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի համատեղ գործողությունների պլանավորմանը: