Ռուսաստանը և Իրանը անվիզա ռեժիմ կմտցնեն

Հունվարի 1-ից Ռուսաստանը և Իրանը անվիզա ռեժիմ կմտցնեն 15 օրով խմբակային զբոսաշրջային ուղևորությունների համար։ Այս մասին տեղեկացրել է Իրանի մշակույթի և տուրիզմի նախարարության մարքեթինգի վարչության ղեկավար Լեյլա Աջարին, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվել է, որ ռեժիմը գործելու է 5-50 մարդկանց խմբերի համար։ Համաձայնագիրը ստորագրվել է տուրիզմի իրանա-ռուսական տեխնիկական կոմիտեի երկրորդ նիստի ժամանակ։

«Իրանի և Ռուսաստանի կառավարությունների կողմից ավելի վաղ ստորագրված և համաձայնեցված փաստաթղթի հիման վրա 2023թ. հունվարի 1-ից ՌԴ-ի և Իրանի քաղաքացիներին խմբակային վիզա պետք չի լինի, եթե նրանք պատրաստվում են 15 օր ժամկետով ճամփորդել երկրներից մեկում 5-50 հոգանոց զբոսաշրջային խմբերով»,- տեղեկացրել է Աջարին։