Շոշում կատարվել է եկեղեցու խաչի օծման արարողություն

Արցախի թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ և ձեռամբ իրականացվել է Շոշ գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու խաչի օծման արարողակարգը։

Այն տեղի է ունեցել սեպտեմբերի 3-ին, ներկա էին եկեղեցու հոգևոր հովիվ, ՊԲ ավագ գնդերեց, արժանապատիվ Տեր Վարդան քահանա Ներսիսյանը, ՊԲ մի շարք գնդերեցներ, ինչպես նաև Շոշ գյուղի և մոտակա բնակավայրերի հավատավոր ժողովուրդը։