Ալիևը հայտնել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագիրը» ինչ սկզբունքների վրա է հիմնված լինելու

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցությունները «խաղաղության պայմանագրի» շուրջ հիմնված են լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա․ հայտնում է Interfax.az-ը։

«Այս հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչումը, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարումը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, սահմանների սահմանազատումը և հաղորդակցությունների բացումը։

Այս սկզբունքներն առաջարկվել են Հայաստանին Ադրբեջանի կողմից։ Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև երկու օր առաջ Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ալիևը։