Ռուսաստանը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները 11 օդանավակայաններում

Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում 11 օդանավակայաններ թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև սեպտեմբերի 10-ը, հայտնում է «Ռոսավիացիա»-ն։

«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թ. սեպտեմբերի 10-ը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի «Անապա», «Բելգորոդ», «Բրյանսկ», «Վորոնեժ», «Գելենջիկ», «Կրասնոդար», «Կուրսկ», «Լիպեցկ», «Դոնի Ռոստով», «Սիմֆերոպոլ» և «Էլիստա» օդանավակայաններ։

Դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։