Աստված մի արասցե, որ գա այն պահը, երբ արցախցին ստիպված լինի այդ օրենքներով գործել նրանց դեմ, ովքեր դավաճանել և դավաճանում են իրեն

Այն հայը, ով մտածում է, որ Արցախը թշնամուն հանձնելով, վերջապես կապրի անվտանգ ու ապահով, թող հիշի, որ դա անում է անտուն ու անհայրենիք մնացած հազարավոր այլ հայ ընտանիքների հաշվին…

Այն հայը, ով մտածում է, որ հազարավոր մանուկ ու ծեր արցախցինների անտուն ու անհայրենիք թողնելով, ապրելու է նիկոլների, գռզոների կամ անդոների «կերտած» առանց Արցախ հայրենիքում, նշանակում է, նա ընդհանրապես չի ճանաչում արցախցուն…

Իսկ ով չի ճանաչում արցախցուն, ասեմ, որ նա հայի այն տեսակն է, ով ատելով պատերազմը, այդուհանդերձ, հանուն իր հայրենական օջախի և ազգային արժանապատվության, պարտադրված է եղել դարերով ապրել ու գործել պատերազմի օրենքներով…

Աստված մի արասցե, որ գա այն պահը, երբ նա ստիպված լինի այդ օրենքներով գործել նաև նրանց դեմ, ովքեր դավաճանել և դավաճանում են իրեն…

 

Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից