Աղավնոյում և Բերձորում բնակարանների հրկիզման դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ․

Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակարանների հրկիզման 13 դեպքի առթիվ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Կիմ Գաբրիելյանը։

«Բնակարանների հրկիզման 11-ը դեպքն արձանագրվել է Աղավնո համայնքում, երկուսը՝ Բերձորում, բոլոր դեպքերի առնչությամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Որևէ մեկն այդ վարույթներով մեղադրյալի կամ տուժողի կարգավիճակ չունի»,– ասաց Կիմ Գաբրիելյանը։