Սերժ Սարգսյանի ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վերջին շրջանում որոշ շրջանակների մոտ կրկին գայթակղություն է առաջացել սեփական տկարությունը, անառողջ ամբիցիաները և քաղաքական ինֆանտիլիզմը քողարկել «Սաղ Սերժնա մեղավոր» պարբերական նոպաներով։

Դաշտում առկա մեկ այլ սխալ տեսակետ էլ կա, որ պնդում է, թե «Սաղ ժողովուրդն է մեղավոր»։

Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթի այս հատվածը լավագույն խոստովանությունն ու պատասխանն է այդ երկու վնասակար մտավարժանքներին, որոնք շեղում են մեզ բոլորիս հիմնական մեղավորից, ով առիթից օգտվելով, շարունակում է Հայկական պետության ապամոնտաժման իր սև գործը։

Մի մոռացեք նրան, հիմնական մեղավորին»: