ԳԱԱ պատվիրակությունն Արցախում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվիրակությանը՝ նախագահ Աշոտ Սաղյանի գլխավորությամբ:

ԱՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, քննարկվել են Արցախում կրթության և գիտության զարգացմանն առնչվող հարցեր:

Ա. Հարությունյանը գոհունակություն է հայտնել Արցախի գիտական կենտրոնի հետ Հայաստանի բարձրագույն գիտական հաստատության ինստիտուտների արդյունավետ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով գիտակրթական առաջընթացի առանցքային դերը Արցախի Հանրապետության զարգացման և հզորացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք։