Բլինքենը Ֆիլիպ Ռիքերին ԵԱՀԿ ՄԽ-ում նշանակել է Կովկասի գծով նոր խորհրդական և ԱՄՆ-ի համանախագահ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական է նշանակել Ֆիլիպ Ռիքերին, որն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի գործառույթներ, նշվել է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։

Ռիքերն այս վճռական շրջանում կդառնա նաև ԱՄՆ-ի պատվիրակության առաջատար բանակցողը Ժնևի միջազգային բանավեճերում։

Հաղորդագրությունում նշվել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանին և Ադրբեջանին օգնության ցուցաբերմանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններում։

«Ռիքերը երկկողմ հիմքով փոխգործակցելու է համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերի շրջանակում նպաստելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը»,- նշվել է հայտարարությունում։