Նոր պատերազմի հեռանկարից շատ ավելի շատ ահաբեկված է ադրբեջանական հանրությունը․ Արտյոմ Տոնոյան

Ինչքան էլ դրսից ու ներսից մեզ են արդեն 2 տարի ահաբեկում նոր պատերազմով, բայց նոր պատերազմի հեռանկարից շատ ավելի շատ ահաբեկված է ու ըստ այդմ սեփական իշխանություններից դժգոհ ադրբեջանական հանրությունը։

Որպեսզի չթվա ասածս մերկապարանոց, ուղղակի հետևեք իրենց սոցցանցային քննարկումներին։

Պատճառները նման վարքագծի տարբեր են, սկսած նրանից, որ իրենք էլ մարդկային քիչ կորուստներ չեն ունեցել վերջին պատերազմում, վերջացրած նրանով, որ հաշմանդամները մատնված են անտերության ու անուշադրության։

Ի դեպ, ինձ քիչ չեն հանդիպում գրառումներ, որոնցում մարդիկ համարում են, որ եթե Արցախում հերթական պատերազմ սադրվի, այս անգամ տարածքային կորուստներ հենց իրենք են ունենալու։

Մի՛ հավատացեք նրանց, ովքեր պարտությունն ու նվաստացումը սարքել են հավատամք ու ուզում են մեր աչքերում էլ դիմացինը անպարտ երևա։

 

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից