Մեծ Բրիտանիան մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ավիացիոն արդյունաբերության ապահովագրության ոլորտում

Մեծ Բրիտանիայի արտաքին առևտրի դեպարտամենտը մեղմացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ավիացիոն ոլորտում, ասվում է երկրի կառավարության կայքում հրապարակված փաստաթղթում։

Համաձայն Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից ընդունված նոր ընդհանուր լիցենզիայի՝ այժմ հնարավոր կլինի մասնակիորեն ապահովագրել ավիացիոն ոլորտում Ռուսաստանի հետ առնչվող գործընկերներին։

Մասնավորապես, դա վերաբերում է որոշ ավիացիոն արտադրանքներին և տեխնոլոգիաներին, այդ թվում՝ ինքնաթիռների գազատուրբինային շարժիչներին և դրանց համար հատուկ նախագծված բաղադրիչներին։ Բացառությունները չեն տարածվում ռազմական ապրանքների և տեխնոլոգիաների վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։