ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև երկխոսությունը կթուլացնի լարվածությունը. Ժոզեպ Բորել

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երկուշաբթի ասաց, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը ԵՄ միջնորդությամբ կթուլացնի լարվածությունը տարածաշրջանում և կկանխի հետագա էսկալացիան։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ողջունում ենք Կոսովոյի որոշումը՝ հետաձգելու սերբական փաստաթղթերն արգելելու ընթացակարգի ներդնումը մինչև սեպտեմբերի 1-ը և ակնկալում ենք, որ բոլոր ճանապարհային արգելափակումներն անհապաղ կվերացվեն: Բաց հարցերը պետք է լուծվեն ԵՄ միջնորդությամբ երկխոսության շրջանակներում և ուղղված լինեն Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, որն անհրաժեշտ է ԵՄ-ին նրանց ինտեգրման համար»,- այս մասին գրել է Բորելը Թվիթերի իր էջում:

Կիրակի երեկոյան իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված Կոսովոյի ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ վարչական սահմանի անցակետը։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել և փակել հիմնական մայրուղիները։ Տարածաշրջանի հյուսիսային՝ սերբերով բնակեցված տարածքներում հնչել են օդային տագնապներ: ՆԱՏՕ-ի հովանու ներքո գործող Կոսովոյի միջազգային անվտանգության ուժերը (KFOR) և ոստիկանության ստորաբաժոնումները տարել են դեպի Իբար գետի կամուրջը, որը միացնում է Կոսովսկա-Միտրովիցային՝ Կոսովոյի հյուսիսն ու հարավը։

Միջազգային ջանքերի ներդրման արդյունքը եղավ Պրիշտինայի որոշումը՝ մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգել սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր քաղաքացիներին ուղղված ուղերձում ասել է, որ օգոստոսի 1-ի կեսգիշերին ինքնահռչակ Կոսովոյի ոստիկանությունը գործողություն կսկսի տարածաշրջանի հյուսիսում և կարգելափակի այն քաղաքացիների մուտքը, որոնց անձնական փաստաթղթերը տրված են Սերբիայի կողմից։

Վուչիչը հորդորել է Կոսովոյի իշխանություններին՝ պահպանել խաղաղությունը և զգուշացրել, որ Կոսովոյում սերբերի դեմ ագրեսիվ գործողությունների դեպքում «Սերբիան կհաղթի»։