Սգում ենք Գուդաուրիում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը. ՀՀ դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը բարեկամ վրաց ժողովրդի հետ միասին սգում է Գուդաուրիում փրկարարական գործողության ընթացքում ուղղաթիռի վթարի հետևանքով մարդկային կյանքերի կորուստը։

«Մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ ցանկանալով նրանց տոկունություն և ոգու ամրություն կորստյան այս դժվարին պահին», – ասվում  է Վրաստանում Հայաստանի դեսպանության ցավակցական ուղերձում: