Միկա Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն

Բլոգեր Միքայել (Միկա) Բադալյանը կրկին բերման է ենթարկվել ոստիկանություն: Տեղեկությունը հայտնում է բլոգերը Telegram-ի իր ալիքում։

Բադալյանը հայտնել է նաև, որ պատճառը եղել է հերթական «հակառուսական ցույցը ճնշելը»։ Բադալյանը հավելել է, որ իրեն ոստիկանության կենտրոնի բաժին են տանում։

Հիշեցնենք, որ Բադալյանն ազատ էր արձակվել  հուլիսի 25-ին։