Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։