«Երջանիկ ապուշներ». ֆրանսիացիներին զայրացրել է գազի վերաբերյալ ԵՄ որոշումը

Le Figaro-ի ֆրանսիական հրատարակչության ընթերցողները արձագանքել են գազի սպառումը նվազեցնելու ԵՄ երկրների որոշմանը։

Ավելի վաղ դաշինքի երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել էին նոր կանոնակարգի շուրջ՝ ԵՄ-ում բնական գազի սպառումը կամավոր նվազեցնելու առնվազն 15%-ով՝ նախորդ հինգ տարիների միջին սպառման համեմատ։ Բացի այդ, համաձայնեցվել է ԵՄ ահազանգման մեխանիզմը (EU Alert), որը կարող է ակտիվացվել պահեստարաններում գազի խիստ պակասի կամ գազի չափազանց մեծ պահանջարկի դեպքում՝ սահմանելով 15% կրճատման պարտադիր թիրախ:

«Բարի գալուստ 21-րդ դար, շուտով կլինեն ձիաքարշ մեքենաներ, իսկ հոսող ջուրը կավարտվի… Ամեն ինչ իզուր էր»,- գրել է օգտատերերից մեկը։

«Եվրոպայից դուրս է գալիս նոր լավիկ երրորդ աշխարհ: Քանի դեռ մոլորակի մնացած մասը շարունակում է իրեն մատակարարել նորմալ վառելիք, մենք հիմարություն ենք անում: Եվրոպացիների համար համապատասխան արտահայտություն կա՝ երջանիկ ապուշներ», – կարծիք հայտնել մեկ այլ օգտատեր:

«Բայց ի՞նչ իրավունքով է ԵՄ-ը որոշում իմ ճակատագիրը: Մենք բոլորս կհայտնվենք փողոցում», – ավելացրել է մեկ ուիշը: