Ողջի գետի փոխարեն ԶՊՄԿ-ի բաց հանքի ծանր մետաղներով հագեցած ջուր է հոսում (տեսանյութ)

Սյունիքում Ողջի գետի փոխարեն ԶՊՄԿ-ի բաց հանքի ծանր մետաղներով հագեցած ջուրը է հոսում. Սա աղետ է: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է «Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ը՝ տարածելով տեսանյութ։

«Այս մասին պետք է բարձրաձայնել բոլոր միջազգային ատյաններում: Մեր կազմակերպությունը պատրաստվում է դիմել միջազգային բնապահպանական կառույցներին այս հարցի լուծման համար»,-ասված է տեսանյութում: