Պուտինը Սոչիում բանակցություններ կվարի Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում կհանդիպի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպումն իսկապես տեղի կունենա 5-ին, Սոչիում»,- նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները բանակցությունների ընթացքում ծրագրում են դիտարկել տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները։

Ավելի վաղ TRT Haber-ը հայտնել է, որ Թուրքիայի նախագահը մտադիր է հաջորդ ամսվա սկզբին թռչել Սոչի։ Ենթադրվում էր, որ հանդիպման ժամանակ պետությունների ղեկավարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև կգնահատեն «մթերային գործարքը», որն ստորագրվել է Ստամբուլում։