Իրանը Ռուսաստանին կօգնի ինքնաթիռների տեխսպասարկման հարցում

Իրանը որոշել է հաստատել Ռուսաստանին սարքավորումների մատակարարման և ռուսական ինքնաթիռների տեխնիկական սպասարկման մասին համաձայնագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցիչ Միրաքբարա Ռազավիի հայտարարությունը։

Նա պարզաբանել է, որ համաձայնագիրը նախատեսում է իրանական արտադրության մասերի և սարքավորումների մատակարարում Ռուսաստան, ինչպես նաև իրանական սպասարկման կենտրոններում ռուսական օդանավերի վերանորոգում  և սպասարկում: