Ինչո՞ւ ուղղաթիռով զինվորը շտապ չի տեղափոխվել Երևան

Զինվորը հուլիսի 17-ին Սյունիքի մարզում ծանր այրվածք է ստացել ու անհրաժեշտ է եղել շտապ բուժօգնություն։ Այն դեպքում, երբ ՀՀ ՊՆ-ն է փաստում Երևանի այրվածքաբանական ԲԿ-ում անհապաղ բուժօգնության անհրաժեշտության մասին, զինվորին Սյունիքից տեղափոխել են Երևան ռեանիմոբիլով՝ շտապօգնության մեքենայով, մինչդեռ ՀՀ-ն արդեն քանի տարի ունի նման դեպքերի համար նախատեսված բժշկական ուղղաթիռներ։ Քանի որ ավելի քան 250կմ ճանապարհը ռեանիմոբիլը ստիպված է հաղթահարել գրեթե 4 ժամում, այդ ընթացքում, ինչպես ՀՀ ՊՆ-ն է հայտարարել, «զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»։

Հարց․ ինչո՞ւ ուղղաթիռով զինվորը շտապ չի տեղափոխվել Երևան։ Գուցե կա բժշկական տեսանյունից արդարացո՞ւմ։ Կա՞ այս հարցի պատասխանը հայ զինվորի առողջության պատասխանատուների կողմից։

 

Նաիրի Հոխիկյան