Գորշ գայլերը հեգնում են մեզ Ծիծեռնակաբերդում, իսկ Հայաստանը դրված է քննո սեղանին․ ի՞նչ է սպասվում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, քաղաքական գործիչ և վերլուծաբան Արման Աբովյանը:

Արման Աբովյանի հետ անդրադարձ է կատարվել՝

1․ Թեհրանում 2022թ․ հուլիսի 19-ին կայացած Իրան-Ռուսաստան-Թուրքիա հանդիպմանը, որը «Թեհրան 43»-ից հետո պայմանական անվանում են նաև «Թեհրան 22»,  և ուրվագծվող հեռանկարին և քաղաքականությանը

2․ Հանդիպումից հետո Իրան-Թուրքիա մեսիջներին

3․ Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին և խոշոր խաղացողների հետաքրքրություններին

4․ Հայաստանյան իշխանությունների կողմից այդքան պաշտպանվող խաղաղության օրակարգը որքանով է մտնում թուրք-ադրբեջանական տանդեմի պլանների և նկրտումների մեջ։

Ամփոփելով քաղաքական գործիչը հավելեց, որ Հայաստանը նման է սեղանին պառկած մարդու, որն սպասում է, որ իրեն հերձելու են ու միայն կրկնում է, որ ինքը կռիվ չի ուզում, այլ՝ խաղաղություն։

Մանրամասները՝ տեսանյութում