Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում, բայց օժանդակությունը հիշում են քչերը. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«2020-ի աշնանը Փաշինյանն էր նշում ,որ ադրբեջանցիները չկարողացան ներխուժել Սյունիքի խորքերը բացառապես ՌԴ-ի շնորհիվ։

Վերջին օրերին ՀՀ-ում ռուսական ռազմական ներկայության դեմ աժիոտաժ է սկսվել։ Իրար հերթ չտալով՝ կեղծ ինքնիշխանները պահանջում են 102-րդ ռազմաբազայի դուրսբերում ՀՀ-ից։ Ասում են՝ ի՞նչ են արել ռուսները 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ռուսների սխալները բոլորն են մատնացույց անում,բայց օժանդակությունը հիշում են քչերը։ Չգիտես ինչու՞ ՔՊ-ն ու Փաշինյանը չեն ասում ,թե ի՞նչ օժանդակություն է եղել ՌԴ-ից։

Քանի որ իրենք լռում են,ես կհիշեցնեմ Փաշինյանի խոսքերը 2020-ի հոկտեմբերի 19-ին արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպմանը։ Մի քանի անգամ առիթ ունեցել եմ խոսելու այդ թեմայի մասին,հիմա եւս մեկ անգամ հիշեցնեմ։

2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը,խոսելով ռազմաճակատում իրավիճակի ու հնարավոր հրադադարի մասին,ասել է մեզ այդ օրը,որ ինքը խնդրել է ՌԴ նախագահին որպեսզի ռուսական դրոշներ տեղադրվեն Մեղրիից մինչեւ Տեղ եւ Սոթք,որպեսզի ադրբեջանցիները չներխուժեն Սյունիքի խորքերը։ Ըստ նրա,ռուսները նույն օրը դա արել են ու դրա արդյունքում ադրբեջանցիների ռազմական էքսպանսիան Սյունիքի նկատմամբ անհնարին է դարձել։ Հիմա հարց. եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի,ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան։ Ռուսական ռազմաբազան պետք է մնա Հայաստանում,քանի որ այն բխում է ՀՀ անվտանգության պահպանման շահերից»։