Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը Դատավորների միությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանն այսօր Դատավորների միությանն անդամակցությունը դադարեցնելու դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնել է Դատավորների միության մամուլի քարտուղար Էլեն Առաքելյանը։

Մամուլի քարտուղարը նշեց, որ պատճառը դիմումում նշված չէ։

Հիշեցնենք, որ Արուսյակ Ալեքսանյանը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին կալանավորելու մասին որոշում կայացնող դատավոր է։ Հուլիսի 15-ին դատական նիստին պրոդյուսերը մահացել էր։

Հիշեցնենք, որ Գրիգորյանին մեղադրում էին ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար: