ԱՄՆ ԿՀՎ տնօրենը հայտարարել է, որ Պուտինը չափազանց առողջ է

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց առողջ է։

«Նախագահ Պուտինի առողջական վիճակի մասին շատ խոսակցություններ կան: Բայց որքանով մենք կարող ենք ասել, նա չափազանց առողջ է: Սա ոչ ֆորմալ հետախուզական գնահատական ​​է»,- ասել է Բերնսը Ասպենի ֆորումի միջոցառմանը: