«Շառլատանի վերջին խոսքերը». բրիտանացիներին զայրացրել է Ջոնսոնի հրաժեշտի արտահայտությունը

Բրիտանական Daily Mail տաբլոիդի ընթերցողները զայրացել են խորհրդարանում հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժեշտի խոսքերից:

Ջոնսոնը վերջին անգամ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանում՝ հրաժեշտ էր տվել «Asta la vista, baby» (իսպաներեն՝ «Ցտեսություն, մանկիկս») բառերով։

«Ի՞նչ արտահայտություններ են օգտագործում նրանք, որոնց կերպարը պետք է օրինակ լինի և որոնք պետք է ղեկավարեն մեր երկիրը»,-դժգոհություն է հայտնել ընթերցողներից մեկը:

«Նա գիտի, որ իրեն վռնդել են, այնպես չէ՞»,- հարցրել է մեկ ուրիշը:

Ըստ առցանց ընթերցողի՝ Ջոնսոնի երազանքն էր դառնալ վարչապետ՝ լինի դա երեք տարի, թե երեք օր։

«Նրա անունը այժմ պատմության դասագրքերում է: Դա նրա առաքելությունն էր»,- բացատրել է մեկ ուիշը:

«Դե լավ է՝ նա չասաց՝ ես կվերադառնամ», – ուրախացել է մեկ այլ օգտատեր:

«Մեծ Բրիտանիայի տնտեսությունը ոչնչացնելու առաքելությունը կատարված է», – հեգնել է մեկ ուրիշը: