Իրանի հոգևոր առաջնորդը հերթական անգամ ուղիղ ազդակ տվեց առ այն, որ մեզ համար Թուրքիայից բխող սպառնալիքների դեմ մենք կարող ենք պայքարել Իրանի հետ միասին

Թեհրանում այս օրերին Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպումը հերթական վկայությունն է այն բանի, որ Մերձավոր Արևելքի բաղկացուցիչ մաս հանդիսացող Հարավային Կովկասի ենթատարածաշրջանը, որի անբաժան մասն է նաև Հայաստանը, արդեն շուրջ 600 տարի է՝ երեք խոշորագույն տերությունների՝ իրանական, թուրքական և ռուսական (18-րդ դարից) պետությունների ազդեցության գոտիների համար պայքարի կիզակետերից է։
Ինչպես դարեր առաջ, այնպես էլ հիմա հայոց պետականության պահպանումն ու զարգացումը կախված են հզոր ու ամուր զինված ուժեր ունեցող ազգային վերնախավի՝ տարածաշրջանը ճիշտ գնահատելու կարողությունից. ճիշտ նշմարել զարգացումների դինամիկան և ըստ այդմ կառուցել դաշնակցային հարաբերություններ՝ լավ ճանաչելով թշնամուդ։ Հակառակ պարագայում՝ կհավատաս «խաղաղության օրակարգի» տակ ցեղասպանություն նախապատրաստողին։
Իսկ այսօր Թեհրանում Իրանի հոգևոր առաջնորդը հերթական անգամ ուղիղ ազդակ տվեց առ այն, որ մեզ համար Թուրքիայից բխող սպառնալիքների դեմ մենք կարող ենք պայքարել Իրանի հետ միասին, որովհետև դա է պահանջում նաև իրանական շահը։

 

Թյուրքագետ Վարուժան Գեղամյան