Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը

Լույս աշխարհ է եկել 44–օրյա պատերազմում զոհված Տիգրան Շահբարյանի քույրը։ Ծնողները նրան անվանել են Լուսի։ Փոքրիկը ծնվել է այսօր՝ հուլիսի 18–ին։

Տիգրանը ծնունդով Արցախից էր` Մարտունու Ճարտար գյուղից։ Մեկ տարեկան է եղել, երբ ընտանիքով Երևան են տեղափոխվել։

Պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Արցախ, ծառայել է Մարտունու շրջանում։

Տիգրան Շահբարյանը զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերի 11–ին՝ Հադրութում։