Հունաստանի պետական լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են հայտարարել

Հունաստանի պետական լրատվամիջոցների աշխատակիցները 24 ժամով գործադուլ են հայտարարել՝ պահանջելով բարձրացնել լրագրողների աշխատավարձերը։

«ՌԻԱ Նովոստիի»  փոխանցմամբ՝ գործադուլին միացել են Հունաստանի հանրային ռադիոյի և հեռուստատեսության, Աթենքի AMHA գործակալության, տեղական ռադիոկայանների, հեռուսաալիքների, պետական գործակալությունների մամուլի ծառայությունների աշխատակիցները, տեղեկատվության և հաղորդակցության պետքարտուղարկության աշխատողները։

Գործադուլը կտևի հունիսի 18-ի ժամը 05։30-ից մինչև հունիսի 19-ի ժամը 05։30-ը։ Այդ ժամանակահատվածում լրատվամիջոցները նորություններ չեն թողարկի։