Օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42-ի

Հանրապետության տարածքը շարունակում է գտնվել Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչով պայմանավորված Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 16-21-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +39…+42 աստիճանի։

Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-12 մ/վ արագությամբ:

Մարզերում հուլիսի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ:

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ին, 17-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Արցախում սպասվում է առանց տեղումների եղանակ։