Իսպանիայում ուժեղ շոգից մոտ 240 մարդ է մահացել

Իսպանիայում գրանցված օդի արտակարգ բարձր ջերմաստիճանը վերջին հինգ օրում 237 մարդու մահվան պատճառ է դարձել: «Գազետառու»ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է EFE գործակալությունը:

Իսպանիայի պետական օդերևութաբանական գործակալությունը երկրի շրջանների մեծ մասում բարձրացրել է եղանակային վտանգի մակարդակը դեղինի (վտանգավոր) և նարնջագույնի (խիստ վտանգավոր): Օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 45 աստիճան՝ ըստ Ցելսիուսի: