Քաղաքացիները դատարանի շենքի դիմաց ծաղիկներ խոնարհեցին և մոմեր վառեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի

«Դիմադրություն» շարժման անդամները երթով հասան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայր, որտեղ այսօր նախնական դատալսումների ժամանակ մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։

Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները ծաղիկներ խոնարհեցին և մոմավառություն կազմակերպեցին՝ ի հիշատակ Արմեն Գրիգորյանի։

Դատարանի դիմաց ոստիկանական ուժեր կային։ Ելույթով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը, ապա ցուցարարները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ։