Այս չարիքը կանգնեցնելու մեկ ճանապարհ կա․ միավորվել ու օր առաջ այս իշխանություններին հեռացնել․ Գառնիկ Իսագուլյան

Արմեն Գրիգորյանը մահացել է մոր աչքի առաջ ու մորն անգամ թույլ չեն տվել մոտենալ նրա դիակին։ Թույլ չեն տվել մոտենալ անգամ եղբորը, ով բժիշկ էր։ Այս մասին «Դիմադրություն» շարժման հանրահավաքին հայտարարեց Ազգային Անվտանգություն կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։

Իսագուլյանը նաև մեղադրեց թե՛ հանրահավաքի մասնակիցներին, և թե նրանց, ովքեր սոցցանցերով են հետևում մեր երկրում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններին։

Գառնիկ Իսագուլյանը նաև հիշեցրեց, որ բանտերում կան տղաներ, որոնց կյանքը մազից է կախված և յուրաքանրյուր մոր աչքի առաջ կարող է տեղի ունենալ այն, ինչ տեղի ունեցավ Արմեն Գրիգորյանի մոր հետ։

«Մենք այլ ելք չունենք, քան այս հրապարակում հազարապատկվելը։ Իսկ նրանք, ովքեր մտածում են, որ «առանց ինձ էլ կանեն», թող իմանան, որ վաղը նույն ուղտը իրենց դռանն էլ է չոքելու»,- հիշեցրեց Իսագուլյանը՝ բոլորին կոչ անելով հանուն Արմենի և նրա նման մյուս պայքարող տղաների պետք է միավորվել և դուրս գալ հրապարակ։