«Ռոսիա» ավիաընկերությունը չվերթներ է սկսում Վոլգոգրադ-Երևան

«Ռոսիա» ավիաընկերությունը («Աերոֆլոտի» խումբ) դեպի Երևան չվերթներ է սկսում:

Չվերթները պլանավորվում են հուլիսի 23-ից՝ շաբաթական երկու անգամ: Այս մասին հայտնել են ավիաընկերությունից:

«Ռոսիան» ընդլայնում է թռիչքների աշխարհագրությունը և բացում է նոր միջազգային ուղղություններ՝ զարգացնելով ավիահաղորդակցությունը բարեկամ երկրների հետ: Վոլգոգրադը դարձել է Ռուսաստանի վեցերորդ քաղաքը, որտեղից ավիաընկերությունը կատարում է ուղիղ կանոնավոր չվերթներ Հայաստանի մայրաքաղաք: Այժմ Երևան կարելի է մեկնել Վոլգոգրադից, Եկատերինբուրգից, Մին-Վոդիից, Մոսկվայից, Սամարայից և Սոչիից»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ-ի հարավային քաղաքներից թռիչքների սահմանափակումների վերացումից և ժամակավորապես փակված օդանավակայանների աշխատանքն սկսվելուց հետո «Ռոսիան» պատրաստ է ուղևորներին առաջարկել թռիչքներ դեպի  Հայաստանի մայրաքաղաք Վորոնեժից, Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Չվացուցակի համաձայն՝ Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ ուղղությամբ թռիչքները պլանավորվում են հինգշաբթի և շաբաթ օրերին: