Ամերիկացիներն աջակցություն են հայտնել Պուտինին հեղաշրջումների մասին Բոլթոնի խոսքերից հետո

«Թվիթերի» օգտատերերը բացասաբար են արձագանքել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերին, թե ինքը ներգրավված է եղել այլ երկրներում պետական ​​հեղաշրջման նախապատրաստման մեջ։

«Պարզվում է՝ Պուտինը շատ բաներում ճիշտ է»,- գրել է օգտատերերից մեկը:Սեմ անունով մեկ այլ օգտատեր նշել է, որ բավական է նայել հեղափոխությանը Կիևի Մայդանում, և Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները հանկարծ երևում են բոլորովին նոր լույսի ներքո:

Օգտատեր Լեյթոնը գրել է, որ Բոլթոնի հայտարարությունը հետաքննություն է պահանջում։

«Ի՞նչ շահեր կարող է ունենալ ԱՄՆ-ը ինքնիշխան կառավարությունները տապալելու հարցում: Դուք վստահո՞ւմ եք այս քաղաքական գործիչներին։ Ժողովրդավարական հասարակություններում գաղտնիություն չպետք է լինի: Սա նորմալ չէ»,- շեշտել է նա։

Հիշեցնենք, որ Բոլթոնի նախօրեին CNN-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ մասնակցել է այլ երկրներում պետական ​​հեղաշրջումների նախապատրաստմանը։