Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել․ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ խորհրդարանն արտահերթ նստաշրջան է հրավիրել` օրակարգում ընդգրկված է 5 օրենսդրական նախաձեռնություն:

Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ու հարակից նախագծերի փաթեթը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: