ԱԳ փոխնախարարը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ հակամարտության առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը

Հուլիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցին հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալը շնորհավորեց դեսպան Ռոզենկրանցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը։

Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործադրել բոլոր ջանքերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։

Նախարարի տեղակալը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։