ԱՄՆ-ը Կիևին տրամադրում է արբանյակային պատկերներ Ռուսաստանի վրա հարձակումների համար. ռուսական հաքերային խումբ

Ամերիկյան հետախուզությունը ուկրաինացի գործընկերներին տրամադրում է ռադարային տվյալներ, ինչպես նաև արբանյակային պատկերներ, ներառյալ Ռուսաստանի տարածքը, որն այնուհետև ենթարկվում է հրթիռային և հրետանային հարձակումների խաղաղ բնակիչների դեմ: «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է RaHDIt ռուսական հաքերային խմբի անդամը՝ անանուն մնալու պայմանով։

Հուլիսի 3-ի գիշերը ուկրաինական զորքերը հարձակվել են Բելգորոդի վրա երեք «Տոչկա-Ու» հրթիռներով՝ կասետային մարտագլխիկներով։ Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը օդում ոչնչացրել են բոլոր երեք հրթիռները, սակայն ուկրաինական հրթիռների խոցման արդյունքում դրանցից մեկի բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ երեք մարդ զոհվել է, երկուսը անհետ կորել են, այդ թվում՝ մեկ երեխա։

«Մենք հաստատ գիտենք, որ ամերիկյան հետախուզությունը ուկրաինական հետախուզությանը տրամադրում է արբանյակային պատկերներ, ռադիոտեղորոշիչ տվյալներ, ներառյալ Ռուսաստանի տարածքի արբանյակային պատկերները, ուր թռչում են ուկրաինական հրթիռներն ու արկերը: Մենք նաև տեսնում ենք, որ նրանց ռադարների հայտնաբերման համակարգերն աշխատում են ուկրաինական հետախուզության շահերից ելնելով», – ասել է RaHDit-ի հաքերը։

Նրա խոսքով, նման հարվածներ հասցնելու համար պետք է ունենալ ճշգրիտ տեղեկատվություն  թիրախների գտնվելու վայրի մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։