«Բաղձալին» վերադառնում է` «Պողիկտոսը» կրկին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրին, հայ հանդիսատեսի համար, հիրավի, երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։

Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»:

Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝

ՊԱՈԼԻՆԱ՝ Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/

ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/

ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/

ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան

ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան

ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան

ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան

Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/

Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/

Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/

Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով

Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան

Հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։