Ու դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը․ Էդուարդ Շարմազանով

Հայաստանի «հերը սկսվել» է անիծվել, երբ ապաքաղաքական ,անսկզբունքային, «Մեսրոպ Մաշտոցի հետ «պինդ խռով» օլիգարխիկ տարրերը մտան ակտիվ «քաղաքականություն» ու սկսեցին պետական կառավարման մեջ դերակատարում ունենալ։

Ու դա եղել է նախկին իշխանություններիս ամենամեծ մեղքը։

Ասել ու կասեմ՝ լավ է ազնիվ նիկոլական լինել, քան տարբեր իշխանությունների «դուդուկի տակ պարող» անսկզբունքային էակներ։

Հ.Գ. Նա, ով ելել է շալակն աշխարհի, Աշխարհում երբեք թաց տեղ չի քնում, Գիտի, թե ու՛մ հետ և ու՛ր է գնում,

Ու՛մ մեռելին է անարցունք լալիս,

Ու՛մ խոսքի վրա ստից ծիծաղում։

 

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից