Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին պարգևավճար տալու վերաբերյալ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ աշխատակազմի պետական ծառայողներին պարգևավճար տալու վերաբերյալ։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

  1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
  2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշված է փաստաթղթում:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Ալեն Սիմոնյանը կարգադրել էր դրամական պարգևատրում տրամադրել ԱԺ իշխանական՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։