Պուտինը մինչև «վերջին ուկրաինացին» կռվելու մասին հայտարարությունները ողբերգություն է համարում Ուկրաինայի ժողովրդի համար

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արևմտյան երկրների հայտարարությունները, թե իրենք ցանկանում են կռվել մինչև «վերջին ուկրաինացին», ողբերգություն է  ողջ ուկրաինացի ժողովրդի համար, բայց հավանական է, որ դա անխուսափելի է։ Այդ մասին ՌԴ նախագահը հայտարարել է ՌԴ Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Գրում է tvzvezda.ru-ն:

«Մենք արդեն շատ ենք լսել, որ Արևմուտքը ցանկանում է կռվել մեզ հետ մինչև վերջին ուկրաինացին, սա ողբերգություն է ողջ ուկրաինացի ժողովրդի համար, բայց կարծես թե ամեն դրան է տանում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ էր արել իր հայրենակիցներին որոշել՝ արդյոք ցանկանո՞ւմ են կռվել մինչև վերջին ուկրաինացիները։ Նաև ուկրաինական պետության նախկին ղեկավարը Ուկրաինայի ներկայիս իշխանություններին անվանել է անփորձ և արկածախնդիր։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։