Պաշտոն էիք ուզում, որը չստացաք, դրա համար էլ այսօր միտքդ փոխվել է. Հենրիխ Դանիելյանը՝ Արմեն Դարբինյանին

Անդրադառնալով այս գրառմանը հիշեցնեմ Արմեն Դարբինյանին. Լևոն Արոնյանի հարսանեկան խնջույքի ժամանակ, երբ մոտեցար Սերժ Սարգսյանին ընդհանրապես այդ կարծիքին չէիր Սահմանադրության վերաբերյալ ( չնայած ձեր նմանները արժեքների մասին միշտ են մոռանում)։ Այդ կարծիքը, ե՞րբ էր փոխվել , 2018 թվականից հետո երևի։ Արժեքները փոխվեցին այն ժամանակ, երբ ձեր ուսանողներին ստիպողաբար ուղարկում էիք մերժել Արցախի հերոսին, աջակցություն հայտնելու ծախու լրագրողին։ Պաշտոն էիք ուզում, որը չստացաք, դրա համար էլ այսօր միտքդ փոխվել է։ Ամեն ինչ տեսել ենք ու լավ հիշում ենք,որ 2015 թվականին առաջին շնորհավորողներից մեկը դու էիր՝ Սահմանադրության փոփոխության առթիվ։ Ամոթ է պարզապես!!!

Շնորհավոր Սահմանադրության օր։ Ճանաչենք ու գնահատենք իրական արժեքները !!!

 

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից