Պուտինը մեկ հրամանագրով «խփել է Արևմուտքին քթին». «Ֆայնեշլ Թայմս»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դաս է տվել արևմտյան էներգետիկ հսկաներին՝ որոշելով հատուկ տնտեսական միջոցներ «Սախալին-2» հանքավայրերի համար։ Նման եզրակացության է եկել «Ֆայնեշլ Թայմս»-ի բրիտանական հրատարակությունը։

Ինչպես նշվում է հոդվածում, ակտիվների փոխանցումը պետությանը նախազգուշացում է ոչ բարեկամ երկրների վառելիք արտադրողներին, որոնք փորձում են արագ և հեշտությամբ վաճառել իրենց ակտիվները։

«Մոսկվան չի ցանկանում, որ «Շել»- ը (Shell) մնա որպես ուրվական բաժնետեր, որը շահույթ չի ստեղծում»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախօրեին ռուսական պետության ղեկավարը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ նախագծի օպերատորը՝ «Սախալին Էներջին» (Գազպրոմի, «Շել»-ի, «Միցուիի» և «Միցուբիշի»-ի համատեղ ձեռնարկությունը) կփոխարինի ռուսական նոր իրավաբանական անձով: Իսկ ընկերության սեփականությունը կդառնա Ռուսաստանի սեփականությունը։

«Սախալին Էներջիի» փոխարեն ստեղծված նոր «Սախալին-2» օպերատորի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերը պատկանում են «Գազպրոմ Սախալին հոլդինգին» և նորագույն օպերատոր ընկերությանը: Միևնույն ժամանակ, օտարերկրյա մասնակիցները պարտավոր են մեկ ամիս առաջ Ռուսաստանի կառավարությանը տեղեկացնել նոր օպերատորում իրենց բաժնետոմսերն ընդունելու համաձայնության մասին՝ ներկայիս բաժնետոմսերի համամասնությամբ: Ընդ որում արտասահմանյան ընկերությունները հնարավորություն ունեն բաժնետոմսեր ստանալ նոր օպերատորում՝ «Սախալին Էներջի»-ում իրենց ներկայիս բաժնետոմսերի համամասնությամբ: Նաև, հրամանագրի համաձայն, գործող «Սախալին-2» օպերատորի բոլոր աշխատակիցները պետք է տեղափոխվեն նոր օպերատորի կառուցվածք։