Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում

Կանադան դեսպանություն է բացում Հայաստանում, տեղեկացնում է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։

Երկրների միջև հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից։ 1997 թվականին Կանադան Երևանում բացել է պատվավոր հյուպատոսություն։ Երկրի շահերը Հայաստանում ներկայացնում է Կանադայի դիվանագիտական ներկայացուցչությունը Մոսկվայում։